Архивы

Հարսանեկան ծեսը նախակրթարանում

Նախակրթարանում մի մեծ ուրախություն էր տիրում: Երեխաները ոգևորված էին ծեսով և սիրով էին մասնակցում ծեսին`կարծես իսկական հարսանիք էր……

Ծեսի մասնակիցներն էին`Լիաննա Մկրտչյանը, Լիլիթ Առաքելյանը, Գայանե Թորոսյան, Մարինե Մանուկյանը, Մարիամ Մնացականյանը, կրթահամալիրում վերապատրաստվողները և իհարկե մեր շատ սիրելի փոքրիկ սեբաստացիները….

Նյութը` Մարինե Մանուկյանի

Վերապատրաստման 6-րդ փուլ, չորրորդ օր

Այսօր Հարավային դպրոց-պարտեզում վերապատրաստման չորրորդ օրն էր: Վերապատրաստվողները մասնակցեցին առավոտյան ծեսին: Իսկ նախավարժանքից և նախաճաշից հետո, նրանք մասնակցեցին մեկ պատկեր ես, մեկ պատկեր դու նախագծային աշխատանքին:Պատկերված նկարը երեխաներն անվանեցին <<Անսովոր արևներ >>: Իսկ հետո հեքիաթ հորինեցին արևի մասին: Օրը շատ հագեցած էր: Վերապատրաստվողները փոխանցում էին երեխաներին  իրենց նախակրթարաններում կիրառվող մեթոդներից մի քանիսը, որոնց միջոցով երեխաները սովորում և ճանաչում են մատիկների անվանումները: Մեր սաներն էլ բարձրաձայնեցին իրենց սովորած մատիկների մասին ոտոնավորը և արդյունքում ստացվեց սովորող-սովորեցնող ևս մեկ նախագիծ…