Архивы

Վերապատրաստման 6-րդ փուլ, չորրորդ օր

Այսօր Հարավային դպրոց-պարտեզում վերապատրաստման չորրորդ օրն էր: Վերապատրաստվողները մասնակցեցին առավոտյան ծեսին: Իսկ նախավարժանքից և նախաճաշից հետո, նրանք մասնակցեցին մեկ պատկեր ես, մեկ պատկեր դու նախագծային աշխատանքին:Պատկերված նկարը երեխաներն անվանեցին <<Անսովոր արևներ >>: Իսկ հետո հեքիաթ հորինեցին արևի մասին: Օրը շատ հագեցած էր: Վերապատրաստվողները փոխանցում էին երեխաներին  իրենց նախակրթարաններում կիրառվող մեթոդներից մի քանիսը, որոնց միջոցով երեխաները սովորում և ճանաչում են մատիկների անվանումները: Մեր սաներն էլ բարձրաձայնեցին իրենց սովորած մատիկների մասին ոտոնավորը և արդյունքում ստացվեց սովորող-սովորեցնող ևս մեկ նախագիծ…

 

Реклама

Շվին նախակրթարանում

Այսօր Հարավային դպրոց-պարտեզը  կրկին հյուրընկալեց նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստվողներին: Նախ սրինգահար Աննա Հովհաննիսյանը մեզ ծանոթացրեց սրինգի, իսկ հետո շվիի հետ: «Սրինգ» անունը գալիս է հունարենից և նշանակում է «նվագափող»: Այն պատրաստվում է հիմնականում ծիրանենիի փայտից, եղեգիից և կենդանիների ոսկորներից: Մենք նաև տեղեկացանք, որ ձայնը արտաբերվում է գործիքի վերևի հատվածում առկա փոքրիկ տարբերվող անցքից` լեզվակի միջոցով: Իսկ «շվի» անվանումը ծագում է «շվվոց» բառի արմատից։ Շվին հնագույն հայկական նվագարաններից մեկն է և հայտնի է անհիշելի ժամանակներից…
Երեխաները սիրով լսում և պատասխանում էին ընկեր Աննայի հարցերին :
Իսկ հետո մեր նոր վերապատրաստվողների և երեխաների  հետ միասին զարդարեցինք մեր խմբասենյակը….

Это слайд-шоу требует JavaScript.

Նախագիծ. Դեկտեմբերի 11-ից 15-ը

9:00-9:15՝ Ընդհանուր պարապմունք, սաների դիմավորում
10:30-11:00՝ Նախաճաշ
11:30-12:30՝ Ամանորյա ծիսական խոհանոց
12:30-13:00՝ Ճաշ
14:00-15:00՝ կլոր սեղան, օրվա ամփոփում, պարերգեր

Ընդունելություն

Առավոտյան ծես՝
Բույսերի,  միջավայրի խնամք, բակային աշխատանք
Ուրախ մարմնամարզություն
գնդակ – ցատկապարան- օղակ
երգ – պար – մարզախան
վազք- հեծանիվ
Շաբաթվա երգերը ՝ <<Այ քեզ տոնածառ>>,<<Փաթիլ>>,<<Տոնածառ ջան>>,<<Բասեն բարի>>
Շաբաթվա բանաստեղծություններն են՝<<Ամպն ու սարը>>,<<ՙԱռաջին ձյունը>>, <<Ձմեռ պապիկ>>, <<Եղևնի>>
Շաբաթվա հեքիաթն է` <Ծիտը>>, <<Շոկոլադե ճանապարհը>>:

ԱՄՊՆ ՈՒ ՍԱՐԸ
Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.
Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ
Վերմակի տակ։

Խմբասենյակի  ձևավորում
Ջ. Ռոդարիի հեքիաթ՝<<Շոկոլադե ճանապարհը>>, խոհանոցային մոտեցմամբ
Խոհանոցային գործունեություն

Պատրաստում ենք տոնական թխվածքաբլիթներ: Անհրաժեշտ պարագաներն են՝/Ալյուր, ձու, մածուն, շաքարավազ, սոդա/նարինջ, բանան,խնձոր և մրգային հյութ/

Նամակ Ձմեռ պապիկին

Խաղում ենք զարգացնող խաղերով
Զբոսանք
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի  դիտում
Ճանապարհում տուն

Բարեկամության ճամբար, հինգերորդ օր

Ահա այսպիսին էր այսօր մեր բարեկամության ճամբարի վերջին` հինգերորդ ​օրը Հարավային դպրոցում: Վերապատրաստվողները իրենց նախակրթարաններում կիրառվող խաղերի և երգերի միջոցով մեր բոլորիս օրը դարձրեցին հիշարժան, քանի որ մեր սաների համար նորություն էր նրանց մեթոդի այս տեսակը: Շնորհակալ ենք Ձեզ, մեր սիրելի վերապատրաստվողներ:

Բարեկամության ճամբար. օր չորրորդ

Հարավային դպրոցը արդեն չորրորդ օրն է` հյուրընկալում է հանրապետության տարբեր մարզերից ժամանած դաստիարակներին: Կարճ ժամանակահատվածում մեր սիրելի հյուրերի հետ մտերմացանք ոչ միայն մենք,  այլ նաև նախակրթարանի սաները: Շատ հագեցած և հետաքրքրիր օրեր են անցնում նրանց ներկայությամբ: Հյուրերը ինքնակամ ներգրավվում են նախակրթարանում իրականցվող նախատոնական պատրաստություններին, երգ ու պարին, մարզական խաղերին….

Նախագիծ Դեկտեմբերի 11-ից 15-ը

Անձրևաբեր ծեսը նախակրթարանում

Ծեսերին նոր կյանք տալով՝ երեխաների հետ, այս անգամ ստացանք Նուրիի կերպարը:
Սաները սիրով երգում են ծեսին նվիրված գեղեցիկ երգերը և վերջում անձրև ակնկալում անձրևաբեր տիկնիկից:

 

Նախագիծ հուլիսի 24-ից 28-ը

20170511_094611[1]20170720_091843[1]
Ընդունելություն
Առավոտյան ծես՝
զբոսանք պարտեզի շուրջ,
Բույսերի,  միջավայրի խնամք ( ծաղիկները ջրել, մաքրել տերևների փոշին,ծաղիկ տնկել, փոքր թաղարից մեծ թաղար ծաղիկ տեղափոխել )

ՈՒրախ մարմնամարզություն-
Խաղում ենք գնդակով, օղակով, պարանով,հեծանիվ վարում, լողում ենք լողավազանում և այլն:
Եգիպտացորենի  շաբաթ  նախակրթարանում:
 Շաբաթվա երգերը`
   «  Ա~յ արևը », « Ձիուկը »
Շաբաթվա հեքիքթները`
  Հ. Թումանյան « Անհաղթ աքլորը », Ջ.Ռոդարի « Ո՞վ է հրամայում »
Շաբաթվա ոտանավորները` 
  Աթաբեկ Խնկոյան « Գիշեր »,  « Աքաղաղն ու կտուրը »
Աշխատանք տարբեր նյութերով` ջրաներկով, գուաշով, ծեփամածուկով, գունավոր թղթերով ապլիկացիա ( կպատրաստենք թիթեռնիկներ ):

Աքաղաղն ու կտուրը
 Մի աքաղաղ կարմրապեծիկ,
Իր ոտքերը երկար ու ձիգ,
Կտրին տալով՝ վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով ի՛նչ հարց տվեց.
_ Էս ո՞նց է, որ ես զոռ տալիս,
Էս կտուրը փուլ չի գալիս:

Գիշեր

Իջնում է գիշեր
Սարերի ուսին,
Փայլում է վերից
Կաթնագույն լուսին:
Վերից նայում է
Երկինքը ուրախ,
Քնած է գյուղը
Անհոգ ու խաղաղ: