Երեխա, ծնող, դաստիարակություն …

Դաստիարակության հիմնական նպատակը նոր ծնված երեխայի անձի ձևավորումն ու նրա հետագա զարգացումն է:Դաստիարակությունից է կախված երեխայի ընկալումը շրջապատող իրականության հանդեպ, նրա հարաբերությունները իր և շրջապատող մարդկանց հետ:
Դաստիարակության հարցն այսօր շատ լուրջ է, քանի որ ներկա սերունդն ավելի շատ տեղեկատվություն ունի, շուտ էզարգանում, ուստի հատուկ մոտեցում է պետք:
Մի բան պարզ է, որ երեխային պետք է դաստիարակել մանկուց, այլապես ուշ կլինի: Ինչպես մեր մեծերն էին ասում, «Երեխայինբարուրի մեջ պետք է դաստիարակել», այսինքն՝ ծնված օրվանից: Երեխայի ճիշտ դաստիարակության համար շատ մեծնշանակություն ունի շրջապատը, սակայն ամեն դեպքում երեխան նախ դաստիարակվում է ընտանիքում, հետո՝ դպրոցում:Ծնողները՝ հայրն ու մայրը, պետք է լրջորեն զբաղվեն երեխայի դաստիարակությամբ:
Երեխաների դաստիարակությունը բարդ, պատասխանատու, բայց շնորհակալ և հետաքրքիր զբաղմունք է: Եվ նրա նշանակությունը չի կարելի չգնահատել, չի կարելի ինքնահոսի թողնել, կամ ամբողջովին վստահել մանկապարտեզին ու դպրոցին: Դեռևս նախնադարյան հասարակության մեջ տոհմը, մարդկային հանրությունը երեխաների դաստիարակությունը հանձնարարում էին առավել խելացի, փորձառու, ուժեղ մարդկանց, որոնք արդեն հատուկ կերպով, հատուկ պայմաններում, քիչ թե շատ hետևողականորեն կազակերպում էին տվյալ հանրության երեխաների, աճող սերնդի զարգացումն ու ձևավորումը: Դաստիարակությունը նպատակաուղղված ներգործություն է երեխաների ու երիտասարդության գիտակցության ու վարքի, նրանց աշխարհայացքի, արարքների, սովորույթների վրա: Հենց դաստիարակությամբ էլ նշանակալի չափով պայմանավորվում են այն փոփոխությունները, որ կրում է մարդը ծնվելու պահից մինչև հասուն դառնալը:
Շրջապատի մարդիկ այսպես թե այնպես ազդում են մարդու մտքերի և արարքների, նրա աշխարհընկալման և իր վրա` անկախ նրանից նա դա ուզում է, թե ոչ: Եվ իհարկե, շատ մեծ է այդ ազդեցությունը երեխաների վրա: Երեխաները սպունգի նման ներծծում են այն ամենը, ինչ կատարվում է նրանց շուրջը: Նրանք մեծ հաճույքով կրկնում են իրենց շրջապատող մարդկանց և ծնողների խոսքերը, միմիկան, ժեստերը, վարքի ձևերը: Կարևոր է, որ ծնողները գիտակցեն, որ հատկապես իրենցից է կախված, թե ապագայում ինչպիսին կդառնա իրենց երեխան: Կլինի նա երջանիկ և վստահ իր ուժերին, թե կլինի կոմպլեքսներով, չարացած աշխարհի վրա` չիմանալով իրեն ինչպես դրսևորի` չունենալով որոշակի գիտելիք, հմտություն և պաշար: Երեխաների դաստիարակության ընթացքում կարելի է և հարկավոր է համաձայնեցնել այն բնավորության գծերը և երեխաների պահվածքը, որոնք հակասում են ծնողի սկզբունքներին: Շատ ծնողներ հատկապես առաջին երեխայի ժամանակ հիմնականումշատ անվստահ են լինում՝ վախենալով սխալ դաստիարակել իրենց երեխային, որի արդյունքում անվճռականություն ենցուցաբերում, և ի հայտ են գալիս մի շարք բացթողումներ, և երբ երեխան արդեն սկսում է զգալ ծնողի անվստահությունըդաստիարակության գործում, սկսում է մանիպուլյացիայի ենթարկել սեփական ծնողին, որն էլ, բնականաբար, հիմք է ստեղծումհամապատասխան բացասական վարքագծի ձևավորմանը:
Երեխաների դաստիարակության ժամանակ առաջին հերթին հարկավոր է առաջացնել երեխայի մոտ անհատականություն: Բայց չի կարելի մոռանալ համընդանուր արժեքները – վարքի կանոններ, բարոյականություն և կոլեկտիվի և հասարակությունվրա ներգործելու բարեխիղճ մեթոդներ, որոնք ապագայում կօգնեն լինել ինքնուրույն և կարողանալ գործել որոշակի կերպով:
Ժամանակակից հոգեբանության մեջ այսօր դասակարգում են ծնողական դաստիարակության 3 հիմնական խմբեր
1.ավտորիտար
2. հանդուրժողական
3. ավտորիտատիվ
     1.Այն ծնողները, որոնք հակված են ավտորիտար դաստիարակչական մեթոդին, սովորաբար ջղային են, դժգոհ, իշխող, կոպիտ,սահմանափակ են արտահայտում իրենց հույզերը: Նման ծնողի համար երեխային գրկելը, համբուրելը, գովասանքի խոսքերասելը լրացուցիչ ճոխություն է և անընդունելի: Նման հարաբերություններում ծնողը միտ ճիշտ է, իսկ երեխան միշտ պետք էենթարկվող լինի: Այսպիսի դաստիարակչական մեթոդներ կիրառող ծնողների երեխաները սովորաբար լինում են ըմբոստ,վախկոտ, ջղային, դժբախտ և հեշտությամբ են հասակակիցների ազդեցության տակ ընկնում: Նման դաստիարակությանարդյունքում տուժում են երեխածնող հարաբերությունները, անխուսափելի են վեճերը:
    2.Դաստիարակչական երկրորդ ոճը հանդուրժողականն է: Նման ծնողները ջերմ են և հուզական, բայց շատ սահմանափակհսկողությամբ, քիչ են մասնակցում երեխայի կյանքին և հեշտությամբ տեղի տալիս երեխայի քմահաճույքներին: Այս ծնողըառավել շահագրգռված է, որ երեխայի հետ չհակադրվի և չվիճաբանի: Նման ընտանիքներում մեծացող երեխաները լինում ենանհանգիստ, կարծում են, թե ծնողները չեն մտածում իրենց մասին, թելադրում են ծնողներին իրենց կամքր ևթերահավատությամբ են վերաբերվում նրանց: <<Ժամանակակից>> ընտանիքներում այսօր շատ հաճախ ենք հանդիպում այսերևույթին, երբ մայրը, կամ հայրը գրեթե չեն մասնակցում երեխայի առօրյային: Իհարկե, նման դեպքերում օգնության են գալիսդայակը, տատիկները կամ որևէ կրթական համալիր, բայց արդյունքում երեխան մնում է անտեսված, ունենում էինքնավստահության պակաս, իսկ երբեմն էլ ցուցաբերում է հակասոցիալական վարք:
   3.Երրորդ ոճը ավտորիտատիվն է: Նման ծնողները լինում են ջերմ, հանգիստ, չափավոր են հսկողության մեջ, քաջալերում եներեխային, հաճախ զրուցում են նրա հետ և կողմնակից են երեխայի անկախությանը: Այս ծնողները հակված են դրական ծնող-երեխա հարաբերություններ ստեղծելուն, նրանց հարաբերություններում իշխում է փոխադարձ հարգանքը: Այսպիսիընտանիքներում մեծացած երեխաները լինում են ինքնավստահ, ի վիճակի են պատասխանատվություն կրել, անկախ են,անկեղծ:

Երեխաների դաստիարակության գործում կան մի շարք նրբություններ և կանոններ`

  • Հարկավոր է լինել սիրալիր երեխայի հանդեպ: Սերը, գուրգուրանքը փոքրիկին թույլ է տալիս զգալ իրեն պաշտպանված, վստահ իր անձի նկատմամբ:
  • Ծնողների պահանջը պետք է լինի մշտական, տրամադրության հետ չփոխի և համապատասխան լինի երեխայի հնարավորությանը: Չի կարելի պահանջել նրանից կատարել իր ուժերից վեր խնդիր: Դա խեղաթյուրում է երեխայի կամքիձևավորումը, նրա նպատակասլացությունը:
  • Հարկավոր է թողնել, որ փոքրիկը ինքնուրույն գնահատի իր արարքը: Նույնիսկ եթե նա սխալ է գործում, մի շտապեք նրան կանգնեցնել, թողեք թող վերջացնի, հետո նոր բացատրեք, թե ինչը ճիշտ չի արել: Դա նպաստում է փորձի ձեռքբերմանը և բարձրացնում է նրա ինքնագնահատականը:
  • Երեխայի դաստիարակությունը այնպես պետք է կառուցել, որ նրա մոտ գիտելիքի պահանջ ձևավորվի: Խոսքը ոչ միայն դպրոցական կարգապահության, այլ նաև շրջապատող աշխարհի մասին է: Երեխան պետք է իմանա, որ նա կարող է ճանաչել աշխարհը, ինչ որ նոր հետաքրքիր բան հայտնաբերել, կարևոր հայտնագործություններ անել: Երեխան պետք է դրանից հաճույք ստանա: Դրանով ձևավորվում է հետաքրքրությունը:

Ծնողները հաճախ գտնվում են վախի, սարսափի մեջ մտածելով, թե կկորցնեն իրենց երեխաներին, որը մեծ մասամբ կարող է պայմանավորված լինել երեխաների որոշ խրոնիկ հիվանդությունների, հաճախակի հիվանդանալու, սնոտիապաշտության (երազներ, աչք և այլն) հետ, որի արդյունքում երեխաներին թույլ են տալիս նույնիսկ անթույլատրելին, միայն թե նա իրեն լավ զգա, որն էլ երեխայի մոտ առաջացնում է եսասիրություն, կամակորություն և այլ բացասական որակների ձևավորում:
Դաստիարակության ոլորտում ամուսինների միջև կոնֆլիկտների առկայությունը նունպես վնասում է երեխային: Այս դեպքում ծնողները երեխայի դաստիարակության հարցում չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, դրա հետևանքով անընդհատ բախումների առիթ է հանդիսանում, որի արդյունքում էլ երեխան չի դաստիարակվում, ուստի չի կողմնորոշվում, թե ծնողներից որն է ճիշտ և մնում է բարձիթողի վիճակում:
Երբ բացակայում է ծնողներից մեկը, ապա տեղի է ունենում ծնողական զգացմունքների ոլորտի ընդարձակում: Այն բոլոր զգացմունքներն ու էմոցիաները, որոնք նախատեսված էին բացակայող ամուսնու կամ կնոջ համար, ուղղվում են երեխային: Առաջին հայացքից կարող է թվալ, թե դա դրական երևույթ է, երեխան այս պարագայում առավել սիրված ու գնահատված կարող է լինել, սակայն դա այդպես չէ, ուստի այս պարագայում ի հայտ է գալիս ամեն կերպ երեխային պաշտպանելու ձգտում և երեխային զրկում են առավել ազատ, ինքնուրույն կյանք վարելու հնարավորությունից:
Շատ դեպքերում, երբ ծնողները տեսնում են, որ իրենց երեխան մեծանում է, վախենում են նրանից հեռանալուց, որի արդյունքում նրանք ամեն կերպ երեխաների մեջ սերմանում են մանկական որակներ, որն էլ հատկապես դեռահասության տարիքում կարող է հանգեցնել ծնող–երեխա հարաբերությունների խաթարմանը, քանի որ դեռահասները ավելի շատ ձգտում են մեծահասակին բնորոշ որակներ ձեռք բերել ու համապատասխան գործունեություն ծավալել:
Եթե յուրաքանչյուր ծնող ինքն անձամբ թեկուզ մեկ անգամ խորությամբ մտածի իր սեփական դաստիարակչական ներգործությունների մասին, վերլուծի, կշռադատի սեփական քայլերը, ապա անպայման կգտնի այն պատճառը, այն սկզբնաղբյուրը, որը հանգեցրել է սեփական երեխայի սխալ դաստիարակությանը և վարքի շեղումներին:
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ երեխաները ծնվում են ոչ միայն նրա համար, որ մենք նրանց դաստիարակենք, այլ նաև նրա համար, որ նրանք մեզ դաստիարակեն: Որպեսզի երեխային դարձնի լավագույնը, լավ ծնողը պետք է ինքը դառնա ավելի լավը:
Առաջին հերթին ծնողը պետք է երեխայի մոտ ձևավորի բարձր ինքնագնահատական: Ինչքան շատ երեխան սիրի ու հարգի ինքնիրեն, այնքան լավ կվերաբերվի շրջապատի մարդկանց և բնականաբար լավ կարծիքների կարժանանա:
Չի կարելի երեխային կառավարել սակարկելով ձեր սերը: Օրինակ` “Եթե չանես այն, ինչ ասում եմ, ապա ես քեզ էլ չեմ սիրի”:Երեխաները մայրական սիրո կորստի վախ են ապրում, որի հետևանքով ավելի անվստահ են լինում մարդկանց մեջ:
Հաճախ ասեք երեխային, որ սիրում եք: Հաճախ գրկեք նրան, երեխան պետք է իմանա, որ իրեն սիրում են և կսիրեն միշտ` ինչ էլոր լինի:
Ծնողական սերը երեխային շատ ավելի մեծ երջանկություն կբերի, եթե նա տեսնի, որ այդ զգացմունքը ծնողները մշտապեսդրսևորում են ոչ միայն իր, այլև միմյանց նկատմամբ:
Մի սպասիր, որ քո երեխան կլինի այնպիսին, ինչպիսին որ դու ես կամ դու ես ուզում: Դաստիարակությունը պետք է օգնի նրան լինել ոչ թե քեզ նման, այլ իր նման:
Հարգանքով վերաբերվեք այն ամենին, ինչ երեխան անում է: Եթե քնելու ժամն է և նա դեռ խաղում է, օգնեք նրան խաղըավարտին հասցնել:
Եթե երեխան սխալ բան է արել, նրան քննադատելու փոխարեն քննադատեք նրա գործողությունները:
Սովորեցրեք լավատեսություն: Ձախողումը փորձ է, որն անհրաժեշտ է ապագա նպատակներին հասնելու համար: Օրինակ`երեխան պարտվել է որևէ մրցույթում, չնայած, որ ինքը շատ էր ուզում հաղթել և երկար ժամանակ պատրաստվել էր: Բացատրեքնրան, որ իր ժամանակավոր անհաջողությունը շատ մեծ փորձ է ապագայում ավելի լավ արդյունքների հասնելու համար:
 Հանձնարարեք առաջադրանքներ և հետևեք, թե որ առաջադրանքի ժամանակ է նահետաքրքրված և կարող է ժամերով զբաղվել: Դա նշան է, որ երեխային փորձեք այդ ուղղությամբ զարգացնել:
Երեխան, փոքր տարիքում հետաքրքրված լինելով արվեստով, հնարավոր է հեշտությամբ փոխի հետաքրքրությունը: Բայց վստահ եղեք, որ կուտակված փորձը անպայման օգուտ է տալու: Եվ չի բացառվում, որ երեխան կգտնի իր մասնագիտությունը:
Երեխային սովորեցրեք ճանաչել և բառերով արտահայտել իր զգացողությունները, զգացմունքները, մտքերը, կառուցել ճիշտ նախադասություններ և կարողանալ վերարտադրել նույն միտքը տարբեր բառերով:

Երբեք մի ստորացրեք երեխային դաստիարակության ընթացքում:

Խրախուսեք երեխային ունենալ իր սեփական կարծիքը, հասկանալ իր ցանկությունները: Իմանալ, թե ինչ և ինչու է ինքըցանկանում: Չափահաս կյանքում շատ կարևոր է հասկանալ ինքդ քեզ, առանձնացնել քո անհատականությունը` պահանջներովև ցանկություններով հանդերձ: Դա բավական նորմալ է, եթե որոշ դեպքերում ձեր երեխայի կարծիքը չհամապատասխանիընդհանուրի կարծիքի հետ:
Խրախուսեք երեխային որպեսզի նա անընդհատ ընտրություն կատարի: Դուք մի շտապեք նրա փոխարեն ընտրել: Իրականումմեր կյանքը կախված է նրանից, թե ինչ ենք մենք ընտրում: Յուրաքանչյուր ընտրություն ունի իր հետևանքները, որն էլ կազմում էմեր կյանքը: Այնպես որ, շատ կարևոր է, որ մարդը վաղ տարիքից սովորի ընտրել:
Եթե երեխայի համար որևէ բան եք գնում, խնդրեք նրան օգնի ձեզ ընտրել: Եթե պատրաստվում եք զբոսնել, ապա հարցրեք` ինչ էուզում հագնի: Օրինակ հարցրեք, որ զգեստն է ուզում հագնի` կարմիր, թե՞ կապույտ, կամ ինչ է տանելու իր հետ խաղալուհամար` գնդակը թե՞ հեծանիվը: Անընդհատ սովորեցրեք նրան ընտրել, որ ափսեից ուտի, որ տիկնկի հետ քնի, ինչ գիրք կարդաքև այլն:
Միշտ հիշեք, ինչքան էլ որ անեք երեխայի համար դա քիչ է, եթե չես արել ամեն ինչ: Դա կարևոր օրենք է դաստիարակության մեջ:
Երեխայի հետ հաճախ զրուցեք, հարցրեք նրա կարծիքն ու խորհուրդը:
Սովորեցրեք նրան ինքնուրույնություն: Ինչքան երեխան ինքնուրույն լինի, այնքան իրեն վստահ կզգա: Վաղ տարիքիցսովորեցրեք ինքնուրույն հագնվի և հանվի, հավաքի իր խաղալիքները, ինքնուրույն ուտի: Զինվեք համբերությամբ և օգնեք երեխային անել այն, ինչ նա փորձում է անել ինքնուրույն:
Զարգացրեք երեխայի երևակայությունը: Կյանքի հաջողությունը կախված է դժվարություններին դիմադրելուց և գլուխ հանելուց:Ինչքան լուծման տարբերակներ մտածենք, այնքան արդյունավետ կհարթենք խոչընդոտները:
Վաղ հասակում երեխայի մոտ զարգացրեք ստեղծագործական ընդունակություններ: Նկարչություն, պար, երաժշտություն,բանաստեղծություններ հորինել, հայտնի հեքիաթի ավարտի սեփական տարբերակ և այլն: Նրան անընդհատ հարցրեք. «Իսկ ի՞նչ կլինի, եթե…»
Սովորեցրեք գնահատել ժամանակը: Ամենաարժեքավորը, որ ունենք կյանքում,դա կյանքի ժամանակն է: Ինչքան արդյունավետմենք օգտագործենք այն, այնքան լավ կլինի մեր կյանքը:
Վաղ տարիքից սովորեցրեք նրան լինի անընդհատ զբաղված: Եթե երեխան չգիտի ինչով զբաղվի, զբաղեցրեք նրան որևէ հերտքրքիր բանով: Ժամանակի ընթացքում զբաղված լինելու սովորությունը, կվերածվի բնավորության: Իսկ սա հաջողակ մարդու համար կարևոր հանգամանք է:
Երեխայի հետ պլանավորեք հաջորդ օրը և շաբաթը: Վերլուծեք անցաց օրը, օրինակ քնելուց առաջ: Շեշտեք նրա հաջողությունները և խրախուսեք:
Սերմանեք պատասխանատվություն: Հաջողակ մարդիկ գիտակցում են, որ միայն իրենք են պատասխանատու այն ամենի համար, ինչ կատարվում է իրենց կյանքում:
Վաղ տարիքից սովորեցրեք պատասխանատու լինի իր բառերի և գործողությունների համար: Նա պետք է հասկանա, որ բոլորիր գործողությունները ունեն հետևանք: Բայց մի հանդիմանեք նրա սխալները, պարզապես բացատրեք, քննարկեք որտեղ էսխալ: Ձեր երեխան զարգանում է որպես անհատ և պետք է իր սխալների հիման վրա փորձ ձեռք բերի:
Ձեռք բերեք տնային կենդանի, բայց նախապես պայմանավորվեք, որ նա կենդանուն կկերակրի, կհետևի կմաքրի նրա հետևից:
Զարգացրեք երեխայի մոտ սովորություն, որ կատարի իր խոստումը: Դա սովորեցրեք ձեր սեփական օրինակով, անպայման արեք այն, ինչ խոսք եք տվել նրան: Այդպես նա կզգա իր կարևորությունը և նշանակությունը, ինպես նաև կսովորի պահել իրխոսքը:
Սովորեցրեք ունենալ նպատակ և հասնել այդ նպատակին: Շատ մարդիկ չեն հասնում հաջողության, որովհետև հստակ չգիտեն`ինչ են ուզում: Նրանց ցանկությունները թույլ ուրվագծված են և շատ քիչ հույս ունեն, որ երբևէ կկատարվի:
Ուստի երեխային պետք է սովորեցնել կոնկրետ ինչ է ուզում, դրան հասնելու ինչ պլաններ ունի և անպայման իրագործի այն:
Անպայման գովեք երեխային, երբ արժանի է դրան: Հստակեցրեք կոնկրետ ինչի համար եք գովում: Եթե երեխայի մոտ ինչոր բան չի ստացվում` օգնեք նրան, բայց ոչ մի դեպքում նրա փոխարեն չանեք ամբողջ աշխատանքը: Խրախուսեք երեխայի ձգտումը, որ սկսածը հասցնի ավարտին: Սովորեցրեք դժվարությունների հանդիպելուց չկանգնի այլ փորձի հաղթահարել: Չէ որ հաջողությունը` ակտիվ գործունեության արդյունք է:
Որպեսզի երեխան մեծ տարիքում հաջողակ լինի պետք է շատ աշխատել:
Բոլոր ծնողները և մանկավարժները գիտեն, որ երեխան ավելի շատ սովորում է ուրիշների օրինակով: Եվ առաջին հերթին այդպիսի օրինակ են հանդիսանում հենց ծնողները: Օրինակ` եթե հայրը տղային ասում է ուտելուց առաջ ձեռքերդ լվա, իսկ ինքը աշխատանքից գալիս ու չի լվացվում, ինչքան էլ երեխային ասեն, նրա մոտ ենթագիտակցական ձգտում է անել հոր նման: Առաջանում է կոնֆլիկտ դաստիարակության մեջ – պահանջի և կատարածի անհամապատասխանություն, որն էլ իր հերթին ծնում է դիմադրություն:
Երեխաների հոգեբանական հավասարակշռությունը հիմնականում կախված է ծնողներից: Ամենակարևոր բանը, որ երեխան կարող է ստանալ` դա այն համոզմունքն է, որ ծնողները սիրում են իրեն և պատրաստ են միշտ օգնել:
Ծնողի եւ երեխայի հարաբերությունների ամենակարևոր կողմերից մեկն է նաև երեխայի ազատ կիսվելը ծնողի հետ: Նման հարաբերություններ հաստատելը և բաց զրույցներին հասնելը ժամանակ, համառություն և փոխըմբռնում է պահանջում: Ծնողները նաև պետք է ժամանակ գտնեն յուրաքանչյուր երեխայի հետ անհատապես ժամանակ անցկացնելու, հատկապես, երբ պետք է զրուցել երեխային հուզող կամ խանգարող խնդիրների մասին:
Ծնողը պետք է լինի իր երեխայի ընկերը,երեխան պետք է լիովին վստահի իր ընկերոջը  (ծնողին), և ցանկացած հարցի ճիշտ պատասխան նա կստանա միայն իր ծնողից:Քանի որ ծնողը իր երեխային չի ցանկանա որևէ վատ բան և նախանձով չի կարող լցվել նրա դեմ,որպեսզի նրան վատություն ցանկանա  անել….

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s