Մուկուչիկի տարեդարձը

 

20170907_103812

Այսօր՝ սեպտեմբերի յոթին, մեր շատ սիրելի Մուկուչիկի տարեդարձն է: Նա դարձավ երեք տարեկան: Ամենաջերմ և ամենաբարի ցանկություններով շնորհավորում ենք Մուկուչիկին: Թող նա մեծանա անհոգ, խաղաղ և իսկական սեբաստացի…..

Реклама

Նախագիծ

Սեպտեմբերի 4

8:45 — 9:00 — Ընդունելություն
9:00 — 9:15 — մարմնամարզություն բակում
9:00 — 10:00 — ժապավենով լաբիրինթի հաղթահարում
10:00-10:30  նախաճաշ

Նախագիծ   սեպտեմբերի 4-ից 8-ը

Ընդունելություն՝  ընդհանուր պարապմունք
Առավոտյան ծես՝
Միջավայրի խնամք-ջրում ենք խմբի ծաղիկները ,աշխատանք բակում՝ մաքրում  ենք քամու բերած թղթերը և  հավաքում մեծ քարերը
Ուրախ մարմնամարզություն- մարզվում ենք բակում
Խաղեր  — «Բարի լույս», «Թաշկինակ »
Խաղեր բակում —  ավազներով, ժապավենով լաբիրինթ
Խաղեր լողավազանում- լողում ենք, լսում ենք ջրի ձայնը` ծափ  տալով ջրի տակ, ջրի վրա: Տեսնում ենք ջրի գույնը, թե ինչ գույն ունի ջուրը:Փչում ենք ջուրը և պատմում մեր տեսածը:
Շաբաթվա երգեր — «Արևների շարք», «Հիգ էծ ունեմ», «Ձիուկ»
Շաբաթվա ոտանավորները — «Բութմատն ասաց….»,«Մի աքաղաղ»
Շաբաթվա հեքիաթներ —  «Ճամփորդները», «Սևուկ ուլիկ»
Աշխատանք տարբեր նյութերով- կավով, ջրաներկով, ծեփամածուկով
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/-Օրորոցային երաժշտություն
Հետճաշ
Մուլտֆիլմի դիտում
Ճանապարհում տուն: